«Էթնիկ կոդ». Յուրի Գրիգորյան
02 Մարտի 2024, 14:00
Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանն է։
«Մի օր կինս վերցրեց ու տարածեց իմ մեծ թվով մրցանակներն ու ասաց՝ հետաքրքիր է տեսնել: Ես ասացի՝ երբ սպաներին հուղարկավորում են մեդալների համար նախատեսված բարձիկներով, դուք էլ, ահա, դա տանելու եք»,- նկատել է մեր զրուցակիցը։
Գրիգորյանի խոսքով՝ ինքը հանգիստ է վերաբերվում դրան և ընդհանրապես չի կրում իր մրցանակները։
«Ես դրանք չեմ կրում, բացի մեկից՝ ոսկուց, որը հանձնել է Զուրաբ Կոնստանտինովիչը (Ծերեթելի-խմբ.) ։ Դա ակադեմիկոսի կրծքանշանն է: 2022 թվականին էլ երկու մեծ ցուցահանդես եմ ունեցել, որից հետո ընտրվել եմ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ», — նշել է Alpha News-ի զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում: