«Մոնոկլ» 14-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հայ ռեժիսորի ներկայացմամբ

03 Մարտի 2024, 10:38

Մշակույթ

«Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է դերասանուհի, ռեժիսոր Ելենա Վարդանյանի «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:

Մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին:

Դերասանուհի Լիլյա Մուկուչյանը, որը կերտել է «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը, Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը պատմել է բալետի պարուհու մասին, որն ամեն ինչ զոհաբերում է իր երազանքների իրականացման համար:

Ներկայացումը տեղի է ունեցել լեփ-լեցուն դահլիճում և արժանացել բուռն ծափահարությունների։