Սոցցանցերում գլոբալ խափանումներ են

Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում խափանումներ են: ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․

«Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից, բայց սոցիալական կայքը բոլորին դուրս է նետում իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Նման դեպք էլի է տեղի ունեցել»: