Գառնիկ Թադևոսյանը դարձել Է Պրիմորիեի նահանգապետի կրթաթոշակառու
07 Մարտի 2024, 00:20
Պրիմորիեի երկրամասի մշակույթի քոլեջի ուսանող Գառնիկ Թադևոսյանը դարձել է Պրիմորիեի նահանգապետի կրթաթոշակառու։ Միջոցառումը տեղի է ունեցել Պրիմորիեի կառավարության դահլիճում, որտեղ հավաքվել էին քոլեջի ամենաակտիվ և ստեղծագործ ուսանողներն ամբողջ երկրամասից:
Ուսման, ստեղծագործական հաջողությունների համար քոլեջի ուսանողներին հանձնվել են դիպլոմներ, ծաղիկներ և հուշանվերներ։
«Սա իմ առաջին լուրջ պարգևն է։ Մի քիչ սարսափելի էր, մի տեսակ անհարմար, ափերս քրտնում էին», — նշել է Գառնիկը։
Գառնիկը երազում է դառնալ թատրոնի ռեժիսոր: