Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Հարազատս հյուսիսից». Քաղաք Վլադիմիր

08 Մարտի 2024, 14:00

 

Alpha News-ի նոր նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ն, իր առաջին թողարկմանը ներկայացնում է ՌԴ Վլադիմիր քաղաքի հայ համայնքի կյանքը։

«Արարատ» պարային համույթի ղեկավար Արշակ Մանուկյանը օտար երկրում ապրող հայ երեխաներին հնարավորություն է տալիս ճանաչել սեփական արմատները, սիրել հայրենիքը՝ նաև հայկական մշակույթը ճանաչելու միջոցով։

«Այստեղ միայն հայկական պարեր ենք բեմադրում՝ ժողովրդական, ազգագրական։ Այս տարբերակով փորձում ենք մեր երեխաներին հայ պահել։ Պարի միջոցով ցույց ենք տալիս, որ հայ ենք ու շարունակելու ենք մնալ հայ»,- ասում է Արշակ Մանուկյանը։

Բադասյանների ընտանիքն իմանալով, որ Հայաստանից նկարահանող խումբ է եկել Վլադիմիր, խնդրել է նաև իրենց տուն այցելել։ Տան տատիկը՝ 90-ամյա Վարդիթերը, պատմում է՝ ամեն օր երազում հայրենիքն է տեսնում ու կարոտից երգում։

Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքը պատմում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։

Բացառիկ նախագծում ներկայացնում ենք հայերի կենցաղն ու առօրյան, ինչպես է ապրում հայ համայնքը, ինչպես են պահպանում հայի ինքնությունը, հայկական ավանդույթներն ընտանիքում և այլն։