Ադրբեջանը համաձայն է՝ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա․ Արարատ Միրզոյան

08 Մարտի 2024, 21:52

Քաղաքականություն

Բաքվից համաձայնում են, որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանից համաձայնում են, որ հաղորդակցությունների վերականգնումը պետք է տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա (իրավազորություն, օրենսդրություն, հավասարություն և փոխադարձություն), սակայն պնդում են, որ 3-րդ կողմը պետք է ապահովի ճանապարհի անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներն ու բեռները պետք է հատեն Հայաստանի սահմանը առանց ստուգումների։

Հայաստանը պատրաստ է երաշխավորել անցնող բեռների ու մարդկանց անվտանգությունը, պատրաստ ենք պարզեցված ընթացակարգերի, բայց ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ մեր երկրից առանց անգամ գրանցվելու»,- ասել է Միրզոյանը։

Հիմա եթերում