Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում

10 Մարտի 2024, 00:33

Կրթություն

«Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում և մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմերով, Հայաստանից 12 դպրոց է մասնակցել և դրանցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ Խաղաղություն վերնագրով ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ Լույս վերնագրով ֆիլմով»,- գրել է Անդրեասյանը։