Ալիևի հայտարարությունը պայթեցնում է Փաշինյանի պնդումները

29 Մայիսի 2023, 17:28

Առաջին հերթին | Կարծիք

«Արցախահայության երաշխիքներն այսօր ռուս խաղաղապահ զորախումբն ու արցախցիների՝ Արցախի Հանրապետությունը պահպանելու համառությունն են», — Alpha News-ի հետ զրույցում շեշտել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ալիևի ներկայացրած վերջնագրին՝ ուղղված Արցախի ժողովրդին ու իշխանությանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի բնաչությունը չպետք է կարծի, որ ամեն ինչ եզրափակվելու է միայն Արցախով:

Մենք տեսնում ենք հստակ նախապատրաստական քայլեր, որ այս ամենը բերում է ՀՀ օկուպացիայի և ՀՀ մասնատման գործընթացի լեգալիզայի:

Արման Աբովյանը Ալիևի հայտարարությունը կարևոր է համարում ևս մեկ պատճառով. այն պայթեցնում է Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե պաշտոնական Բաքուն և Ստեփանակերտը պետք է դուրս գան երկխոսության:

«Չի կարելի տարանջատել Արցախի փրկությունը Հայաստանի փրկությունից. ձերբազատվելով Արցախյան հիմնախնդրից՝ նշանակում է ձերբազատվել ՀՀ-ից, մնացյալ ամեն բան՝ ներառյալ ներկա իշխանության վարած անբարո քաղաքականությունն առ այն, թե ինչ կա-չկա տանք, միայն թե պատերազմ չլինի՝ անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմի», — վստահեցրել է քաղաքական վերլուծաբանը:

Մանրամասները լսել ձայնային հաղորդագրության հատվածում: