Մեկնարկել է «Հուսո առագաստ 2023» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը

30 Մայիսի 2023, 00:00

Բոլոր

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը, «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն 8-րդ անգամ մեկնարկել են «Հուսո առագաստ 2023» հեղինակային երգի  ամենամյա միջազգային  փառատոնը:

294779337_531198888801470_5692553330862015732_n.jpg (545 KB)

Այս տարի փառատոնն ընթանալու է 3 փուլով՝ նախընտրական,  ընտրական և սևանյան:

Նախընտրական փուլի ընթացքում կընդունվեն  հայտերը, որի վերջնաժամկետն է հունիսի 20-ը։ Ի դեպ,  անցած տարվանից դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող  անձինք։

294596976_531203108801048_6119331252194807529_n.jpg (330 KB)

Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն ընտրական  փուլին, որը կկայանա հունիսի 30-ին, «Մետրո» թատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրին կընտրի լավագույններին, որոնք և հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։

Փառատոնի սևանյան  փուլը կներառի երեք  համերգային օրեր, որոնք  տեղի կունենան հուլիսի 20-23-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից  «WishUp» հանգստյան գոտում։

Ինչպես միշտ, մասնակիցների կացության և սննդի ծախսերը կապահովեն  փառատոնի կազմակերպիչները: Առաջին օրը  հանդես կգա 2023 թվականի «Լավագույն  տասնյակը» ,երկրորդ օրը՝ արտերկրից  ժամանած երգահաններն  ու հանրաճանաչ հայ արտիստները։ Վերջին օրը  սպասվում է մեծ գալահամերգային ծրագիր, որին կմասնակցեն բոլոր  սերունդների երգահանները, ինչպես  նաև արտերկրից  ժամանած հյուրերը։ Համերգները կամփոփվեն հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և հիմնական նպատակներն են սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելը, նրանց ստեղծագործական գործունությունը խթանելը,  նրանց բեմ տրամադրելը, ինչպես նաև մշակութային միջավայր ստեղծելը և հեղինակային երգի  սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։

294634198_531215262133166_4471754975317137044_n.jpg (213 KB)