Նավասարդ Հակոբյանը՝ Դալասի օպերայի վոկալի ազգային մրցույթի հաղթող

12 Մարտի 2024, 16:00

Մշակույթ

Դալասի օպերան հայտարարել է վոկալի ազգային մրցույթի հաղթողներին։ Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը։

Նավասարդ Հակոբյանը Հյուսթոն Գրանդ Օպերայի «Բաթլեր» ստուդիայի անդամ է։ 2022 թվականին Էլիանոր ՄակՔոլումի մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ Հյուսթոնի Գրանդ օպերայի հետ հանդես է եկել «Մադամա Բաթերֆլայ», «Տրավիատա», «Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ ներկայացումներում։