Հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցում են ՌԴ-ին Ղրիմի վերամիավորմանը նվիրված միջոցառումներին

18 Մարտի 2024, 17:51

Մշակույթ

Ղրիմում շարունակվում են 2014 թվականի հանրաքվեի և Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 10-ամյակին նվիրված տոնակատարությունները։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։

Ըստ աղբյուրի՝ «Միասնություն» համույթի երիտասարդ սաները ակտիվ մասնակցություն են ունենում Ղրիմի տարբեր հատվածներում անցկացվող տոնական միջոցառումներին։

Մարիամ Մխիթարյանը Թեոդոսիայի կազմից ելույթ է ունեցել Նասիպնոեի մշակույթի և ժամանցի կենտրոնում: Սուրբ Խաչ վանքի պատմությունը, նրբագեղ շարժումներն ու ինքնատիպ հայկական տարազը հիացրել են ներկաներին և ցուցադրել Ղրիմի մշակույթի բազմազանությունը։

Նշվում է նաև, որ Նատալի Մարտոյանն էլ հանդես է եկել հայկական ավանդական պարով, որն անտարբեր չի թողել ոչ ոքի:

Հիմա եթերում