Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Կյանքի ճանապարհը դեպի Սանահին. 1942» դոկումենտալ ֆիլմի պրեմիերան

20 Մարտի 2024, 16:10

Մշակույթ

Ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգի Լրագրողի տան կինոդահլիճում տեղի կունենա «Կյանքի ճանապարհը դեպի Սանահին. 1942» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942»-ը պաշարված Լենինգրադից թիվ 51 մանկատան փրկության պատմությունն է։ Հայաստան, ուր լենինգրադցիներին բերել էր ճակատագիրը, նրանք եկել էին բոլորովին հյուծված ու հիվանդ։ Բարձրլեռնային Սանահին գյուղի բնակիչները երեխաներին գրկած տանում էին, հետո բոլորին շրջապատում սիրով ու հոգատարությամբ։ Այս ամենը իրենց օրագրերում պատմել են մանկավարժներն ու տնօրեն Խանա Ալեքսանդրովնա Գերշենոկը, ով իր աշխատակիցներից պահանջել է ֆիքսել տարհանման դրամատիկ իրադարձությունները։

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հայկական Սանահին գյուղի բնակիչները, այդ պատմության ականատեսները և Լենինգրադի մանկատան սաները: Նրանցից ոմանք 80 տարի անց առաջին անգամ կհանդիպեն պրեմիերային։

«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942»-ը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ժուռնալիստների միության ստեղծագործական խմբի կողմից՝ Լենինգրադի պաշտպանության և շրջափակման պետական հուշահամալիրի թանգարանի աջակցությամբ։