Ռուս ճանապարհորդին զարմացրել են Հայաստանի սուպերմարկետներում բարձր գները

Ռուս ճանապարհորդն այցելել է Հայաստանի սուպերմարկետ և պատմել իր տպավորությունների մասին:

«Գներն ինձ բավականին զարմացրել են։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կենսամակարդակն ավելի ցածր է, քան մեզ մոտ, այնտեղ մթերքներն ավելի թանկ արժեն»,- գրել է նա իր բլոգում։

Ռուս ճանապարհորդը մատնանշել է ոչ միայն ներմուծվող, այլև տեղական արտադրանքի բարձր արժեքը, օրինակ ՝ կաթնաշոռի և հավի մսի։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի խանութներում ալկոհոլային խմիչքների դարակները «պայթում են տեղական գինուց»։ Չնայած խանութներում ներմուծված ալկոհոլը քիչ է, սակայն տեղական խմիչքի արժեքը դեռ բարձր է: Բլոգերի խոսքով ՝ ամենահասարակ գինու գները սկսվում են 500 ռուբլուց (մոտ 2100 դրամ)։