«Էթնիկ կոդ». Անուշ Մարկոսյան
23 Մարտի 2024, 14:00
Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
Alpha News-ի «էթնիկական կոդ»-ի հերթական թողարկման հերոսը «Togas» ընկերության միջազգային գծով տնօրեն, VIVA հիմնադրամի խորհրդի անդամ Անուշ Մարկոսյանն է:
«Ես այն մարդն եմ, որ միշտ վերադարձել է Հայաստան և հավատացել, որ այնտեղից երբեք չի գնա (միայն ճանապարհորդելու համար), բայց սիրահարվել եմ ռուսի»,- ժպտալով նշել է Մարկոսյանը։
Նա պատմել է, որ 2008 թվականին մեկնել է Ռուսաստան։
«Ես թողեցի Հայաստանում ամեն ինչ, կայացած, շատ լավ կյանքն ու գնացի Մոսկվա՝ հայկական անձնագրով և ուժեղ առոգանությամբ»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը՝ հավելելով, որ իր ծնողների դերը դրանում շատ կարևոր է եղել։
«Ծնողներս Հայաստանից չեն գնացել, չնայած հայրս պրոֆեսոր է և շատ առաջարկներ է ստացել, բայց սիրտը չի տվել: Սա մեծ դեր խաղաց իմ կյանքում»,- հավելել է Մարկոսյանը։