Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների և նկարների համալսարանական ցուցահանդես է կազմակերպվել

30 Մայիսի 2023, 18:40

Մշակույթ

Այսօր՝ մայիսի 30-ին, Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում կազմակերպվել է ուսանողների ձեռքի աշխատանքների և նկարների ցուցահանդես։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել բուհի ռեկտոր երջանկահիշատակ Վարդան Հակոբյանի և պատերազմում անմահացած ուսանողների հիշատակին։

Нет описания.
Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանողների և համալսարանին կից գործող քոլեջի սովորողների աշխատանքները։

Нет описания.
Մեզ հետ զրույցում Մանկավարժության ամբիոնի վարիչ Օքսանա Գասպարյանն ասել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում նման միջոցառման կազմակերպումը նաև նպատակ ունի աշխարհին ցույց տալ, որ հերոսական, գողտրիկ Արցախում կյանքի ռիթմը կանգ չի առնում, իսկ ուսանողները շարունակում են ոգևորված արարել ու ոգևորել մյուսներին։

Нет описания.

«Մեր ուսանողները Արցախը տեսնում են գունեղ: Բոլորիս երազանքն է, որպեսզի մեր հայրենիքը ապրի ու արարի հենց այդ երանգներով։

Կարող ենք փաստել, որ այսօր բուհի ռազմավարական ծրագրին ավելացրեցինք ևս մեկը՝ արվեստի լեզվով»,-նշել է Օ. Գասպարյանը։ Ցուցահանդեսի մասնակից, 4-րդ կուրսի ուսանողուհի Նանար Առուշանյանը մեզ հետ զրույցում անկեղծացել է, որ նկարչությունն հանգստություն է պարգևում իրեն և մեծ բավականությամբ է նկարում: Нет описания.

Нет описания.

«Սիրում եմ նկարել հայրենասիրական թեմատիկայով, որպեսզի մեր հայկականը ներկայացնեմ աշխարհին՝ ցույց տալով, որ մենք կանք և կշարունակենք ապրել ու ստեղծագործել մեր հայրենիքում»,-ասել է Ն. Առուշանյանը։