Բելառուսի ԱՆ որոշումը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի և ARARAT կոնյակների հետ․ պարզաբանում

26 Մարտի 2024, 14:32

Քաղաքականություն

Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի` Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ ղեկավար Զարուհի Սարիբեկյանը: