Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանն այսօր դարձավ 70 տարեկան
04 Ապրիլի 2024, 19:55
«Միջազգային կյանք» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական Արմեն Հովհաննիսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, նշում է ծննդյան 70-ամյակը:
Արմեն Հովհաննիսյանը ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ է, Ռուսաստանի գրողների միության, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի, տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի, հեռուստատեսության և ռադիոյի Եվրասիական ակադեմիայի, հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի ռադիոակադեմիայի, կառավարման ակադեմիայի անդամ:
Արմեն Հովհաննիսյանը տարբեր տարիների դարձել է «Ռուսաստանի Ոսկե գրիչ», «ԶԼՄ-ների լավագույն մենեջեր», «Հեռուստառադիոհեռարձակողների Ազգային Ասոցիացիա Ազգային մրցանակ» մրցանակների դափնեկիր: 2023 թվականին ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Բարեկամության շքանշանով»։