Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել
17 Ապրիլի 2024, 00:20
Սանկտ Պետերբուրգում բացվել է «Գրիգոր Լուսավորիչ» հայկական հոգևոր ճեմարանը, որը գործում է Ռուսաստանի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն:
Ճեմարանն ավարտելուց հետո սաները կարող են ուսումը շարունակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:
Ուսուցումն անվճար է, իսկ սովորողները բնակվում են ուսումնական հաստատությանը կից շենքում: