Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Կլուժի» դեմ ջախջախիչ հաղթանակի ժամանակ

20 Ապրիլի 2024, 22:00

Սպորտ

Ռումինական Սուպերլիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆում «Ֆարուլը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Կլուժին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն այդ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այս մասին գրում է sportball24․com-ը։

Թիմի 4-րդ գոլի ժամանակ Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում կատարեց Յոնուտ Կոժոկարուին: