Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին

20 Ապրիլի 2024, 17:30

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների կապակցությամբ, որով հերթական տարածքային զիջումներն են արվում Ադրբեջանին՝ Հայաստանի Տավուշի մարզի հաշվին։

Թուրքիայի արտգործնախարարությունից նշել են․

«Ողջունում ենք Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների հանդիպման արդյունքում։ Սա դրական զարգացում է՝ ձեռք բերված ուղիղ բանակցությունների արդյունքում և կարևոր քայլ է  խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»։