Մոսկվայում տեղի կունենա «1915 թվականի ցեղասպանություն. հայկական հարցը» թեմայով կլոր սեղան-քննարկում

23 Ապրիլի 2024, 11:20

Կրթություն

Ապրիլի 26-ին Մոսկվայում տեղի կունենա «1915 թվականի ցեղասպանություն. հայկական հարցը» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Այս մասին հայտնում են Մոսկվայի հայկական թանգարանից։

Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական և սոցիալական ասպեկտներին նվիրված միջոցառումը կանցկացնի Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Հայկական ուսանողական ասոցիացիան: