Հայ ռեժիսորի ֆիլմը միջազգային փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել

25 Ապրիլի 2024, 08:50

Մշակույթ

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թեհրանի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: 

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ:

Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերություն, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Լիլիթ Ալթունյան, սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան:

440097008_764311459173483_499617859662775026_n.jpg (281 KB)
f1.jpg (54 KB)
f2.jpg (108 KB)
f3.jpg (40 KB)
f4.jpg (57 KB)