Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

24 Ապրիլի 2024, 00:30

Սպորտ

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով բրոնզե մեդալ:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի մեկնարկում Անուշ Գրիգորյանի մրցակիցը Ռումինիայից Միխաելա Բադեսկուն էր: Գրիգորյանն առավելության հասավ 5:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը կկայանա ապրիլի 25-ին: