Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը․ ՈՒՂԻՂ

23 Ապրիլի 2024, 20:06

Քաղաքականություն

Երևանում՝ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։

Ջահերով երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցել Ջահերով երթին` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանաչման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը: