«Մենք ոչ մեկին նվեր տալու հող չունենք». փակվել էր Երեւան Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ճանապարհները

25 Ապրիլի 2024, 14:05

Քաղաքականություն

Քաղաքացիները առավոտյան փակել են Երեւան Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ճանապարհները՝ ի նշան բողոքի Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի, ինչի հետեւանքով հայկական զինված ուժերը ետ է քաշվելու իր դիրքերից եւ հայկական գյուղերը հայտնվելու են Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ:

«Այս կերպ մենք մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մարզի մեր հայրենակիցներին եւ մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ անհամաձայնություն հայտնելով էս իշխանությունների դավաճանական քաղաքականությանը: Մենք ոչ մեկին նվեր տալու հող չունենք»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը, որը ներկա է եղել բողոքի ակցիային:

Որոշակի ժամանակ անց, սակայն, ակցիայի մասնակիցները բացել են Երեւան Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ճանապարհները, որոնք փակ էին Մարալիկի եւ Ալագյազի հատվածում:

«Մենք ենք այդ որոշումը կայացրել, եթե անհրաժեշտ լինի՝ օրերով կփակենք: Մենք շրջան առ շրջան մարդկանց բացատրում ենք, որ այդ տարածքները զիջելով թշնամուն՝ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»,- հավելեց պատգամավորը:

Հիմա եթերում