Եվրոպան պետք է ուժեղ քաղաքական դիրքորոշում որդեգրի Հայոց նոր ցեղասպանությունը կանխելու համար. Ստրասբուրգի քաղաքապետ
25 Ապրիլի 2024, 17:00
Շատ կարևոր է անդրադառնալ պատմությանը, անցյալին՝ ապագայում ողբերգությունները կանխելու համար: Այս մասին Alpha News-ին ասել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի հավաքական Արևմուտքը նոր ցեղասպանությունը կանխելու համար։
Բարսեղյանն ապրիլի 24-ին ներկա է գտնվել քաղաքի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա արարողությանը:
«Կարծում եմ, որ Եվրոպան մեծ պատասխանատվություն ունի մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Եվրոպան պետք է ուժեղ քաղաքական դիրքորոշում որդեգրի»,- ասել է նա։