Հայկ Հեքեքյանը Հայաստանը կներկայացնի «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում

28 Ապրիլի 2024, 11:00

Մշակույթ

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–ն կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։