Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում

01 Մայիսի 2024, 14:56

Բոլոր

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող հայկական խաչքարի առջև, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավոր Միշել Էրբիյոնը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվյե Կապիտանիոն, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիկքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, ինչպես նաև դեպարտամենտի բազմաթիվ քաղաքապետեր, նահանգային և տեղական իշխանություններ, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավորը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահը, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետը, դեսպանության առաջին քարտուղարը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահը։

Արարողության ավարտին հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը։