Քիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող

03 Մայիսի 2024, 11:20

Սպորտ

Ուլյանովսկի մարզի տարածքում ապրիլի 21-ից 28-ը անցկացվել են Ռուսաստանի բաց գավաթի և քիքբոքսինգի համառուսաստանյան մրցումները, գրում է bloknot-rostov․ru-ն։

Մրցումներն անցկացվել են «K1» և «ֆուլ կոնտակտ» կարգերում։ Դրանց մասնակցել է ավելի քան 800 մարզիկ։ Ռոստովցի քիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը 54 կգ քաշային կարգում K1 կարգում դարձել է Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող։