«Ոսկեպարը Հայաստանն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
02 Մայիսի 2024, 12:24
«Ոսկեպարը Հայաստանն է», «Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է» ցուցապաստառներով և «Հեռացնե՛լ Նիկոլին» բացականչյություններով՝ մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։