Սև բերետավորները կիրանցիների կոշտ ձերբակալությունից հետո ուրախությամբ շնորհավորում են միմյանց
02 Մայիսի 2024, 17:08
Սև բերետավորները ուրախությամբ շնորհավորել են միմյանց վաղ առավոտյան Տավուշի Կիրանց գյուղի բնակիչների կոշտ ձերբակալությունից հետո:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել ավելի քան 30 մարդու, այդ թվում՝ անչափահասների՝ ավելի ուշ ազատ արձակելով բոլորին: Սակայն մինչ օրս գյուղ տանող երկու ճանապարհներն էլ փակ են ոստիկանության ուժերով։ Հաղորդվում է նաև, որ բնակավայրում էլեկտրականություն չկա: