Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները․ Մարիա Զախարովա

03 Մայիսի 2024, 17:42

Քաղաքականություն

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ.

«Չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներին, դրա անդամակցության հետ կապված ՀՀ–ն որևէ նոր քայլ չի ձեռնարկել: ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել»,– ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: