Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը. գյուղապետ

03 Մայիսի 2024, 20:43

Քաղաքականություն

Ոստիկանները բացել են Կիրանց գյուղի երկու մուտքերը, սակայն շարունակում են մնալ գյուղում: Ըստ էության, ականզերծման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Գյուղացիները դեռևս սպասողական վիճակում են, որպեսզի հասկանան, թե ի՞նչ է տեղի ունենալու հետո»,-ասել է գյուղապետը: