Եվրոպական 30 քաղաքներում հանրահավաքներ կանցկացվեն՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
07 Մայիսի 2024, 18:40
Մայիսի 12-ին Եվրոպական 11 երկրների 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման:
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան:
Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալիս է Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման: