«Ուրարտու» հայ համայնքի խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
09 Մայիսի 2024, 01:00
Ստավրոպոլի երկրամասի Զելենոկումսկ քաղաքի «Ուրարտու» հայ համայնքի խորհուրդը լիովին աջակցում է հայ ժողովրդի պայքարին, Հայ Առաքելական եկեղեցուն և Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը։
«Լույսը կհաղթի խավարին։ Մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- ասվում է հայտարարության մեջ։