Սրբազանը քաղաքացիներին կոչ արեց փակել ճանապարհները
10 Մայիսի 2024, 13:30
Բագրատ Սրբազանը, որ առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, քաղաքացիներին կոչ արեց փակել ավտոճանապարհները: Նրանց են միացել հազարավոր քաղաքացիներ, ուսանողներ:
Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանի ուսանողները:
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: