Արցախի ոչնչացման քաղաքականությունը ուղղակիորեն հանգեցնում է ՆԱՏՕ-ի շահերի առաջմղման մեր տարածաշրջանում․ Հայկ Բաբուխանյան
03 Հունիսի 2023, 13:30
«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանային համագործակցության 3+3 բանաձևի մասին, դա մի կողմից լավ համակարգ է, ստեղծում է համագործակցության հարթակ տարածաշրջանային բոլոր պետությունների համար, բայց մյուս կողմից դա տալիս է հնարավորություն, որ ՆԱՏՕ-ի անդամը մուտք գործի տարածաշրջան»,- նշել է քաղաքագետ Հայկ Բաբուխանյանը Մոսկվայում հարավկովկասյան երկրների փորձագետների մասնակցությամբ անցկացված կլոր սեղանի քննարկմանը՝ կազմակերպված Աշխարհաքաղաքական փորձագիտության կենտրոնի կողմից։
Ըստ Բաբուխանյանի ՆԱՏՕ-ի հետապնդած նպատակները չեն համապատասխանում տարածաշրջանի ազգերի ձգտումներին։
«ՆԱՏՕ-ն տարածաշրջանը կայունացնեու նպատակներ էլ չի հետապնդում։ Ռուսասատանը տարածաշրջանից դուրս մղելու նպատակների տրամաբանության մեջ էլ ձգտելու են ոչնչացնել Արցախը, որպես առանձին էթնիկ և քաղաքական գործոն տարածաշրջանում։ Չի լինի Արցախը՝ չեն լինի խաղաղապահները։ Չեն լինի խաղաղապահները՝ չի լինի ռուսական ռազմական բազան և չի լինի ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։
Երբ տարվում է Արցախի ոչնչացման քաղաքականություն, դա ուղղակիորեն հանգեցնում է ՆԱՏՕ-ի շահերի առաջմղման մեր տարածաշրջանում»,- վստահ է Հայկ Բաբուխանյանը։