Պահանջում ենք՝ ՀՀ իշխանությունները սթափվեն․ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերեը միանցել են շարժմանը
11 Մայիսի 2024, 12:11
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանը, Թեմական Խորհուրդը եւ Եկեղեցական դասը իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» հոգեւոր եւ ազգային շարժմանը:
«Համազգային ընդվզում ստեղծած հայրենի կառավարության միակողմանի հողային զիջումները դատապարտելի են:
Մեր ձայնը միացնում ենք Վեհափառ Հայրապետին, Գերագույն Հոգևոր Խորհրդին և բազում թեմական Առաջնորդններին, և պահանջում ենք Հայաստանի իշխանությունները սթափվեն և վերջ տան զիջողական քաղաքականությանը, տեր կանգնել Հայաստանի ամբողջականությանը և ազգային իրավունքներին։
Բարձրաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման նպատակը արդարության և իրավունքների պահանջի գործադրությունն է։ Մենք սատար կկանգնենք այդ նպատակին և նեցուկ պիտի կանգնենք դրա իրականացմանը: Հավատում ենք, որ շնորհիվ ժողովրդային զորակցության և պահանջին՝ Հայաստանում և Սփյուռքում, հնարավոր կլինի տեր կանգնել հայ ժողովուրդի արդար իրավունքներին»: