Հավաք Նյու Ջերսիում՝ ի աջակցություն Տավուշի

11 Մայիսի 2024, 20:50

Քաղաքականություն

ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական ալիք» նախագիծը։

«Սփյուռքը Տավուշի հետ է», «Սփյուռքը հանուն Տավուշի», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնեք Տավուշի կողիքն». ակցիայի մասնակիցներն այս ու այլ գրություններով պաստառներ ու դրոշներ ունեն իրենց ձեռքերում։