Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում
16 Մայիսի 2024, 20:00
Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները հերթական հաղթանակներն են տարել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված բռնցքամարտի СКФО քաղաքների բաց մրցաշարում: Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայկական համայնք» տելեգրամ ալիքը։
Դպրոցի մարզիկները գրավել են 8 մրցանակային տեղ: Առաջին տեղը զբաղեցրել են Էրիկ Նազարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Պողոսյանը, Մարտիկ Ադիլխանյանը և Ասլան Աֆաունովը: Երկրորդ տեղում Սամվել Սարգսյանն է, Արսեն Առաքելյանն ու Գրիգորի Օսիպովը: