Թրքահպատակը օր առաջ պետք է հեռանա, հայ ազգը նորից պետք է մի բռունցք դառնա. Սոսե Բալասանյան
16 Մայիսի 2024, 13:35
Կառավարության շենքում նստած համար մեկ թշնամու պատճառով կորցրել ենք Արցախը, հիմա էլ Հայաստանի տարածքներն են ուզում տալ: Այս մասին Alpha News-ին Կառավարության շենքի առջև ասաց ակցիայի մասնակից Սոսե Բալասանյանը:
«Ծնողներս ինձ դաստիարակելուց միշտ ասել են, որ աշխարհում կա մի հայ ազգ, և դա Հայաստանն ու Արցախն են միասին: Հայերն ու արցախցիները միշտ համախմբված են եղել, նույնիսկ 1990-ին, եթե Սփյուռքի մեր հայրենակիցները չմիանային մեզ, մենք չէինք հաղթի: Մենք այս կապիտուլյանտի, Կառավարության շենքում նստած համար մեկ թշնամու պատճառով կորցրել ենք Արցախը, հիմա էլ Հայաստանի տարածքներն են ուզում տալ: Մենք այս ամեն ինչին դեմ ենք: Նա թուրքահպատակ է, իրեն ենթարկվողներն էլ են թուրք, և օր առաջ պետք է հեռացնենք նրանց: Ուզում եմ՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը ոտքի ելնի, ու այս թշնամիներից ձերբազատվի: Մենք ուզում ենք նորից ոտքի ելնել, վերականգնել մեր արժանապատվությունը ու առաջ գնալ»,- ասաց ակցիայի մասնակիցը: