Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Էթնիկ կոդ». Արսեն Աղամալյան

18 Մայիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը պրոֆեսիոնալ պարող, աշխարհի կրկնակի չեմպիոն, պարահանդեսային պարերի Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Աղամալյանն է:

«Ի՞նչ է ինձ համար պարը: Այն իմ մասնագիտությունն է, որը նաև բուժիչ հատկություն ունի։ 15-16 տարեկանում փորձում էի փախչել խնդիրներից, դժվար կյանքից։ Ես Ղարաբաղից էի, փախստական էինք, շատ ապահովված ընտանիքից էի, բայց ամեն ինչ կորցրինք։ Արցախից բռնագաղթելուց հետո հինգ հոգանոց ընտանիքով ապրում էինք մեկ սենյականոց բնակարանում, ու դժվարությունները փորձում էի հաղթահարել պարի միջոցով»,- նշել է Աղամալյանը։

Նրա խոսքով՝ 6 տարեկանից սկսել է պարել։ Առաջին քայլերն արել է Ստեփանակերտում։ 16 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Տվեր, որտեղ էլ առաջին անգամ տեսել է պարահանդեսային պարեր։

«Ես երբեք պարահանդեսային պարեր չէի տեսել… և սիրահարվեցի: Եւ դա ինձ համար ճակատագրական եղավ»,- հավելել է Alpha News-ի զրուցակիցը։