«Ինտերի» ֆուտբոլիստները ստացել են ոսկե մեդալներ և Իտալիայի Չեմպիոնների գավաթ
20 Մայիսի 2024, 00:25
Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստներին հանձնվեցին ոսկե մեդալներ և Իտալիայի Չեմպիոնների գավաթ: Հայ ֆուտբոլիստ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես ստացել Է Իտալիայի չեմպիոնի ոսկե մեդալը:
«Ինտեր»-«Լացիոյ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Մխիթարյանը խաղացել է 64 րոպե։
Վերջին՝ 38-րդ տուրում կայացած խաղից հետո «Ինտերը» կխաղա արդեն արտագնա խաղում: