Մոսկվայում կայացել է «Հայաստան-Ռուսաստան. փոխգործակցության հետահայաց» համաժողովը
25 Մայիսի 2024, 01:00
Ռուսաստանի Հանրային պալատում մայիսի 22-ին տեղի է ունեցել «Հայաստան-Ռուսաստան. փոխադարձ համագործակցության հետահայաց» խորագրով համաժողովը:
Համաժողովը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միությունը, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն և «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպությունը: Համաժողովի հիմնական ուղղությունը սպորտի ոլորտում համագործակցության հաստատումն է , ԱՊՀ երկրների միջև միջմշակութային և միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը:
Քննարկվել են ժամանակակից իրողություններում Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական կարևոր գործընկերությանը, մշակութային, սպորտային և երիտասարդական փոխհարաբերությունների զարգացմանը, երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Որպես բանախոս ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: