Հովհաննես Հովհաննիսյանը՝ Մ17 ԱԱ-ի արծաթե մեդալակիր

26 Մայիսի 2024, 22:44

Սպորտ

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) երկամարտի 242 կգ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի և դարձել փոխչեմպիոն:

Հովհաննիսյանը պոկում վարժությունում 108 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում 134 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:

Հիմա եթերում