Flyone Armenia-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքների մեկնարկը

06 Հունիսի 2023, 23:00

Տնտեսություն և Բիզնես

FLYONE ARMENIA hայկական ազգային ավիաընկերությունը հունիսի 6-ից տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթների մեկնարկը:

Երևան — Թեհրան — Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։