OZON-ը 2023-ի աշնանը կմտնի հայկական շուկա
06 Հունիսի 2023, 18:45
Come On Forum համաժողովի ժամանակ հայտարարել է OZON-ի բիզնես հարցերով ղեկավար Սերգեյ Գոնչարովը հայտարարել է, որ OZON առցանց առևտրի հարթակը 2023-ի աշնանը կմտնի հայկական շուկա, իսկ այս տարվա հուլիսին կսկսի ապրանքներ վաճառել Ղրղզստանում գնորդներին։
«Հուլիսին մենք մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, իսկ աշնանը` հայկական շուկա»,- ինչպես փոխանցում է TAСС-ը, ասել է Գոնչարովը։
Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ Հայաստանում OZON-ը նախատեսում է բացել տեղական շուկա և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը: Այն կներգրավի նաև տեղական վաճառողների, որոնք կկարողանան OZON-ի միջոցով վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: