Երևանին և Բաքվին պարտադրում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով
31 Մայիսի 2024, 15:00
Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, և պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ։ Այս մասին Ղազախստանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը։
«ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա»,- նշել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը։