Հուդա Փաշինյանից հետո ցանկացած իշխանություն կփրկվի անդունդից. Ռաֆայել Օրդուխանյան

Alpha News-ի եթերում ռուս քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը մեկնաբանել է Երևանում ընդլայնվող բողոքի ցույցերը։

«Հուդա Փաշինյանն իր սև գործն արել է, և, ինձ թվում է, որ անշրջելի գործընթացներ են սկսվում: Այն, որ մարդիկ դուրս են եկել փողոց, դա բնական է, Հուդա Փաշինյանից հետո ցանկացած ղեկավարություն, ցանկացած իշխանություն, եթե ոչ մի հետ քայլ չանի անդունդից, ապա առնվազն կդադարեցնի այդ ընթացքը:

Հիմա տեսնում ենք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, բնականաբար, 100%-ով օգտագործում են Հայաստանի ներսում առկա այս բողոքական տրամադրություններն իրենց նպատակների համար։ Նրանց համար դա այժմ պարզապես ճակատագրի նվեր է: Էլ ի՞նչ սպասել, երբ պատերազմում պարտված Հայաստանը հիմա էլ սկսում է իր ներքին հարցերը պարզել», — ասել է Օրդուխանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե այս իրադարձություններից հետո Հայաստանը հասկանա, թե ով է իր բարեկամը, ով է թշնամին, սա կանգառ կլինի անդունդի առաջ։

«Նույնիսկ եթե Հայաստանում հակառուսական տրամադրություններն ուժեղ են, ապա դա պետք է թողել, պետք չէ կենտրոնանալ Ռուսաստանի վրա, եթե նրանք չեն ուզում, բայց նոր պետություն կառուցելու համար պետք է լինի Հայաստանի մասին կոնսոլիդացնող գաղափար: Հետագայում կհասկանան, թե ուր գնան, ում հետ կապ հաստատեն, բայց հիմա Հայաստանի ներսում նման կոնսոլիդացնող գաղափար չկա, ժողովուրդը ցրված է։ Բայց միայն հայերը կարող են որոշել իրենց պետության ճակատագիրը։

Կարիք չկա նայելու ո՛չ Եվրոպային, ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ Թուրքիային կամ Իրանին։ Ի վերջո ուր է դա տանում, որ Անկարայից և Բաքվից մեզ արդեն խորհուրդներ են տալիս՝ ինչ անել։ Հիմա, եթե հայտնվի այս ամենը հասկացող առաջնորդ, ապա, կարծում եմ, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի շտկել այս իրավիճակը։

Ռուսաստանում մենք շատ ուշադիր հետևում ենք դրան և, ցավոք, շատ բան չենք կարող անել։ Կարծում եմ՝ նվազագույն ծրագիրն այն է, որ այս իրադարձություններից հետո Հայաստանը կհասկանա, թե ով է իր իսկական բարեկամը և ով է իր թշնամին։ Սա կլինի շատ մեծ քայլ առաջ, կամ անդունդից առաջ կանգառ է։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի հետագա զարգացումը, այսպես կոչված, եվրոպական կամ ամերիկյան վեկտորի երկայնքով։ Դա պատրանք է:

Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ՆԱՏՕ-ի երկիր է։ Արևմուտքը չի ձեռնարկի որևէ բան, որը չի բխում Թուրքիայի շահերից: Պարզ է՝ հաջորդը, որ կհանձնի Հուդա Փաշինյանը, լինելու է Սյունիքի միջանցքը: Սա Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն է։ Երկար ժամանակ Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն հակառուսական, այլև ռուսատյաց բնույթ են կրում»,- ընդգծել է Օրդուխանյանը։

Այնուհետև նա հավելել է․

«Ես անկեղծորեն հուսով եմ, որ այս բոլոր բողոքներից հետո ամեն ինչ լավ կլինի, և հայ ժողովուրդն այժմ ճիշտ ընտրություն կկատարի։ Եվ իմ կողմից ուզում եմ ասել, որ Ռուսաստանը միշտ կաջակցի, միշտ կլինի, անկախ ամեն ինչից»։

Միևնույն ժամանակ, փորձագետի հետ քննարկել ենք ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Ռուսաստանի օգնությունից Հայաստանի իշխանությունների հրաժարումը, Փաշինյանի ճակատագրով Թուրքիայի մտահոգությունը և ինչի կարող է հանգեցնել Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք ։