Հայաստանը կմասնակցի պատանի հայրենակիցների 8-րդ համաշխարհային խաղերին

03 Հունիսի 2024, 00:03

Սպորտ

Մոսկվայում հունիսի 2-ին մեկնարկում են պատանի հայրենակիցների 8-րդ համաշխարհային խաղերը: Հայաստանը նույնպես մասնակցում է խաղերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ռուսական տունը:

Մասնակիցները կմրցեն դպրոցական հայտնի մարզաձևերում՝ բասկետբոլ 3×3, վոլեյբոլ 4×4, շախմատ, սեղանի թենիս, սպորտային ըմբշամարտ և լող: Բացի այդ, կկազմակերպվի «Երկխոսություններ ռուսերեն» մրցութային ծրագիրը:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 200 տղաներ 30 երկրներից՝ Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Եգիպտոսից, Զամբիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Իսպանիայից, Ղազախստանից, Կիպրոսից, Ղրղզստանից, Չինաստանից, Լիբանանից, Մակեդոնիայից, Մալայզիայից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Պաղեստինից, Սերբիայից, Սիրիայից, Տաջիկստանից, Թայլանդից, Թունիսից, Թուրքմենստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Շվեդիայից, Հարավային Կորեայից, Հարավային Օսիայից:

Միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ սպորտի նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն: